Բաժիններ՝

Տալլինում ազդարարել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների յոթերորդ փաթեթի քննարկման մասին

ԵՄ-ի ԱԳ նախարարությունների ղեկավարները հունիսի 20-ի նիստում պետք է քննարկեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների յոթերորդ փաթեթը, ներառյալ հետագա էներգետիկական միջոցները: Այդ մասին հանդիպումից առաջ հայտարարել է Էստոնիայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Անդրես Սուտտը:

«Մենք պետք է շարունակենք մեծացնել Ռուսաստանի համար հետեւանքները եւ Ուկրաինային աջակցությունը հումանտար ու ռազմական օգնության միջոցով: Դա անելու համար մենք, իհարկե, պետք է աշխատենք պատժամիջոցների յոթերորդ փաթեթի վրա, որը նաեւ պետք է ընդգրկի էներգետիկան, ինչը բարեհաջող կերպով կազդի (ԵՄ-ում) հանածո վառելանյութի աղբյուրների դիվերսիֆիկացման վրա»,-հայտնել է նա՝ պատմելով եվրոպական ԱԳ նախարարությունների ղեկավարների նիստի օրակարգի մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս