Մուրճով մարդամեջ դուրս գալը ձեր Նիկոլն է սովորեցրել։ Ու չի կարելի բացառել, որ նա կարող է լինել ռեժիմի սադրիչներից։ Կամ էլ երեւի մտածել է՝ եթե մի «վարչապետ» կարող է մուրճ օգտագործել, բոլոր «վարչապետերն» էլ կարող են։
Հունիսի 6-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խոսելով ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնի մասին, ասել է, որ Պաշտպանության նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ անելուց հետո կստեղծվի նոր մոդել, ըստ որի՝ ԶՈւ գլխավոր շտաբի պետը կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը։
Սաուդյան Արաբիան եւ Իսրայելը փորձում են կարգավորել հարաբերությունները տնտեսության եւ անվտանգությն ոլորտում Միացյալ Նահանգների վարչակազմի միջնորդությամբ: Այդ մասին հաղորդել է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյութը և, դիմելով ՀՀ ոստիկանությանը, գրել է․ «ՀՀ ոստիկանություն, հունիսի 3-ին Դեմրճյան-Պռոշյան խաչմերուկում տեղի ունեցածի վերաբերյալ տեսանյութ պատրաստելիս՝ ի՞նչու չեք օգտագործում նաև այս և նմանաբնույթ կադրեր:
Միացյալ Նահանգները հանձնառու է Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և բարեկեցության հաստատմանը:
Վայոց ձորի մարզում հունիսի 7-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 11 (1 սպա, 10 ժամկետային) զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց. նրանցից մեկը կողի կոտրվածք ունի, մյուսների վիճակը բավարար է, հիմնականում քերծվածքներ են ստացել: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Մոսկվան չի պաշտպանի Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձեւը, որի քննարկումն սպասվում է Գործակալության կառավարիչների խորհրդի՝ այս շաբաթ կայանալիք նիստում: Այդ մասին Twitter-ի իր էջում հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը:
Ստացվեց, որ կառավարությունն իրենց գովազդն արեց, ասեց՝ 9000 դրամ է լինելու, բայց դարձել է 12․000 դրամ, ոչ մեկը խնդրին չանդրադարձավ, չասաց, որ գյուղացու համար պարարտանյութը թանկացել է։ Կառավարությունը, ՔՊ-ն միշտ էլ շոուներով է զբաղված, մանիպուլյացիաներով, խաբելով, նորություն չի դա։ Ամպագոռգոռ հայտարարություններ արեցին, գեղեցիկ բառեր ասացին, բայց այդ բառերի հետևում դատարկություն է, աշխատանք, արդյունք չկա, սա է ամբողջը»։
2022 թվականի հունիսի 6-ի դրությամբ Սեւանա լճից ոռոգման նպատակներով արդեն բաց է թողնվել 1 միլիոն 908 հազար խորանարդ մետր ջուր:
Այսօր հանրապետությունում մեկնարկել են բուհական ընդունելության միասնական քննությունները: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այդ առթիվ եղել է Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցում, որտեղ դիմորդները պետք է քննություն հանձնեին «Կենսաբանություն» առարկայից:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրուցում ասաց, որ Երևանում բողոքի ակցիաների ընթացքում վնասվածքներ ստացած քաղաքացիների մեջ եղել են ստացիոնար բուժման կարիք ունեցող մի քանի քաղաքացիներ։ Նրանք ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն և հիվանդանոցից դուրս են գրվել։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իրավապահ մարմինների պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, տվել մի շարք նոր հանձնարարականներ.
Սկսվել է Հայաստանի և Վրաստանի հավաքականների միջև հունիսի 16-ին կայանալիք լեգենդների հրաժեշտի հանդիպման տոմսերի առցանց վաճառքը։
Ռուսական «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վլադիմիր Գաբրիելյանը և գնումների տնօրեն Սերգեյ Մերզլյակովը Նենեցյան ինքնավար օկրուգում գետն անցնելիս դժբախտ պատահարի հետևանքով զոհվել են:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«11 տղաներից միայն մեկը հավանաբար ստացել է երկկողմանի կոտրվածք։ Մնացած տասը տղաները ստացել են թեթեւ քերծվածքներ եւ ամենայն հավանականությամբ այսօր դուրս կգրվեն»,- նշեցին ՊՆ-ից։
«Ժողովրդավարության հայկական ֆորում»-ից հետո ՀՀ իշխանությունները պատրաստվում են հերթական փակ միջոցառմանը, այս անգամ՝ դատական իշխանության վերաբերյալ: Վաղը կրկին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մեկնարկելու է երկօրյա խորհրդաժողով «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» խորագրով, որը կազմակերպում է Եվրոպայի խորհուրդը, հովանավորում՝ Եվրոպական միությունն ու Եվրոպայի խորհուրդը:
Հունսի 3-ին ձերբակալվել է նաև անչափահաս մեր ընկերներից մեկը, քիչ առաջ մերժվեց կալանքը. Արամ Վարդևանյան։
Առաջին օրվանից շարժման մեջ եմ. վարորդ։
Այսօր առավոտյան բազմաթիվ քաղաքացիների մասնակցությամբ ընդդիմությունը Ֆրանսիայի հրապարակից քայլելով բողոքի երթ իրականացրեց դեպի ՀՀ-ում Եվրամիության գրասենյակ։
Ուզում ենք, որ ԵՄ-ն տեսնի՝ իր դեսպանի վարքագիծը Փաշինյանի իշխանությունը պահելու համար է. Աննա Մկրտչյան։
Եթե ԵՄ-ն չի արձագանքում իր դեսպանի լռությանը, դա ինքնին ցուցիչ է. Հայկ Դերզյան։
Եթե մեր պայքարը չհաջողի, այս իշխանությունը տոտալ բռնատիրության է գնալու. Քրիստինե Վարդանյան։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների և մանկավարժական աշխատողների վերապատրաստող կազմակերպության ընտրության և վերապատրաստման կարգի նախագիծը:
ԵՄ գրասենյակի մոտ ակցիայի մասնակիցները դրեցին հունիսի 3-ի բախման արդյունքում կորցրած իրենց կոշիկները։
Աննա Գրիգորյանը հայերեն և անգլերեն լեզուներով դիմեց ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը վստահության քվե է ստացել Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունից պատգամավորների քվեարկության ընթացքում: Այդ մասին հաղորդել է The Guardian-ը:
Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ «ապօրինի որդեգրումների» վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 11 անձի. գործն ուղարկվել է դատարան:
Միջազգային կառույցները երբեք օբյեկտիվ չեն եղել. Հրաչ Ջաբրայան: