
Ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հունիսի 7-ին ժամը 10:00-ից մինչև հունիսի 8-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի՝ Աշտարակ քաղաքի, Սասունիկ, Կարին, Օշական՝ Ձախափ գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: