
Չինաստանի իշխանությունները հայտնի դերասանուհուն անօրինական գովազդի համար տուգանել են 1 մլն դոլարով

Չինաստանի իշխանությունները 7.22 մլն յուանով (մոտ 1 մլն ԱՄՆ դոլար) տուգանել են դերասանուհի Ցզին Տյանին անօրինական գովազդ անելու համար: Այս մասին հայտարարություն է տարածել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության շուկաների վերահսկողության հարցերով գլխավոր պետական վարչությունը:
Նշվում է, որ դերասանուհին գովազդել է սննդային արտադրանք Գուանչժոուի Wuxianchang Jiankang ընկերության համար առանց պաշտոնական փաստաթղթի, որը հաստատում է ապրանքի այն որակները, որոնց մասին նա պատմել է սպառողներին: Մասնավորապես, Ցզին Տյանը պնդել է, թե տվյալ արտադրանքը նպաստում է ճարպերի ու շաքարի արագ յուրացմանը:
Դերասանուհին հայտնի է իր դերերով «The Great Wall», «Kong: Skull Island» ֆիլմերում: