Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը հայ համայնքի հրավերով Լիբանանում է։
82-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած:
Մոլդովայի Հանրապետության ընդդիմադիր Սոցիալիսների կուսակցությունը (ՄՀՍԿ) բողոքի ակցիա է սկսել Քիշնեւում, խորհրդարանի շենքի առջեւ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Սինգապուրի ավագ նախարար և սոցիալական քաղաքականության համակարգող նախարար Թարման Շանմուգարաթնամի հետ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 26-ին ժամը 07:00-19:00 կդադարեցվի Արարատի մարզի՝ Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերի և Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը:
Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը մայիսի 26-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան:
Պահանջում են քրեական գործ հարուցել Փաշինյանի կողմից պետական դավաճանության դեպքի առթիվ. ՈՒՂԻՂ:
Գերմանիան եւ Ֆրանսիան պետք է իրենց արտաքին քաղաքական ուղեգծում զիջումներ անեն՝ Եվրամիության շահերը պաշտպանելու համար: Մայիսի 25-ին այդ մասին հայտարարել է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեն՝ հանդես գալով Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում։
Մայիսի 26-ին ժամը 10։00-ին ճանապարհը սպասարկող կապալառու կազմակերպության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից նախատեսվում են հարկադիր քարաթափման աշխատանքներ Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ–/Մ-2/ ճանապարհահատվածում` Եղեգնաձորի կողմից (Սալլի-Շատին)։
Red Wings ավիաընկերությունը հունիսի 7-ից մեկնարկելու է Վոլգոգրադ- Երևան- Վոլգոգրադ երթուղով չվերթերը:
Հաջորդ շաբաթ Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման հանձնաժողովների երկրորդ հանդիպումը։ Ռուսական ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելել է Սյունիքի մարզ։
Թուրքիայի Անվտանգության խորհուրդը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ մայիսի 26-ին կքննարկի ՆԱՏՕ-ին միանալու Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հայտերը: Այդ մասին գրում է տեղական «Անադոլու» գործակալությունը: Ֆինլանդիան եւ Շվեդիան ավելի վաղ հայտեր են ներկայացրել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար:
Այսօր մենք պետականության կորստի վտանգի առաջ ենք. գնչո՞ւ ենք դառնալու. Ռաֆիկ Անդրեասյան։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հաղորդագրություն է տարածել, տեղեկացնելով, որ Մենենդեսի ու Ռիչի հետ հանդիպմանն Արարատ Միրզոյանի ուշանալու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը։
ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հույս է հայտնել, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների երկրորդ նիստը։
Հստակ ասել ենք, որ ԱԺ կվերադառնանք մեր օրակարգով. Իշխան Սաղաթելյան:
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդես է եկել որպես գլխավոր բանախոս «Ապրուստի գինը ճգնաժամում» թեմայով պանելային քննարկմանը:
Արցախի Հանրապետության ԱԺ-ում ներկայացված քաղաքական կուսակցությունները նամակով դիմել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին՝ անհրաժեշտ համարելով մայիսի 25-ին հրատապ կարգով հրավիրել ԱՀ Անվտանգության խորհրդի նիստ՝ օրակարգում ներառելով բրյուսելյան հանդիպումից հետո ստեղծված իրավիճակը և անելիքները:
Ընդդիմադիրները «բացեցին» Մաշտոց-Պարոնյան խաչմերուկը:
#ՀԻՄԱ․ Ընդդիմության երթը հասել է Մաշտոցի պողոտա․ ՈՒՂԻՂ:
Կամ հաղթում ենք, կամ հայոց պետականությունն ու Արցախը կանգնում են անդունդի եզրին. Գեղամ Մանուկյան:
Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ճի՞շտ եմ հասկանում, որ երկու օր է՝ պետական համակարգում միայն հավաքարարներն են աշխատում։ ԱԳՆ, ԱԽ, Նախագահական… չկան, չեն աշխատում։ Եվ դա լավ է։ ԱԺ-ն էլ ուսապարկերն են կաթվածահար արել՝ իրենց դատարկ ու անբովանդակ ներկայությամբ։
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել է, որ ներկա պայմաններում անհրաժեշտ է ամենակարճ ժամկետում ձեւավորել «կանաչ միջանցք»՝ Ռուսաստանից եւ Ուկրաինայից հացահատիկի արտահանումն ապահովելու համար։
Ընդդիմադիրները փակել են Մաշտոց-Պարոնյան խաչմերուկի մուտքերը և ելքերը. ոստիկանները պահանջում է բացել:
Վահաններով ու մահակներով ոստիկանները շարժվում են դեպի ԱԺ-ի շենք
Սպառողական ապրանքների շուկայում գնաճը շարունակել է խորանալ
Մայիսի 26-ին ժամը 11:00-14:00-ն փակ կլինի Բագրատաշեն Մ6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ հատվածը:
Դեսպանատունն այս ընթացքում լուռ է. «ամոթ» վանկարկումներ՝ ՀՀ-ում ԵՄ դեսպանատան մոտ:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, որի պատգամավորական գործունեությունը հատկապես հիշատակության է արժանի «անգրագետ Պողոսի» մասին իրատեսական դիտարկումներով, այսօր ԱԺ-ում ՀՀ ընդերքի մասին օրենքում լրացում կատարելու նախագծի քննարկման ժամանակ որոշեց խոսել անվտանգային սպառնալիքների համար փողոց դուրս եկած իր գործընկերների մասին: