
Մհեր Գրիգորյանի գրասենյակը հաստատել է՝ սահմանազատման հանձնաժողովների երկրորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում

ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հույս է հայտնել, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների երկրորդ նիստը։
«Արմենպրես»-ը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նման հանդիպում նախատեսված է։
Գրասենյակից հայտնեցին, որ հավանական է՝ հաջորդ շաբաթվա ընթացքում Մոսկվայում տեղի ունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի հանդիպում։
«Սահմանազատման հանձնաժողովների երկրորդ նիստի օրը դեռևս որոշված չէ, իսկ վայրը, այո, կլինի Մոսկվայում»,- փոխանցել են գրասենյակից։