ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպման է գնացել ճիշտ ժամանակին, ուշանալու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. Վահան Հունանյան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հաղորդագրություն է տարածել, տեղեկացնելով, որ Մենենդեսի ու Ռիչի հետ հանդիպմանն Արարատ Միրզոյանի ուշանալու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը։

«Սենատորներ Մենենդեսի ու Ռիչի հետ հանդիպմանն՝ իբր ուշանալու մասին «տեղեկատվությունը» չի համապատասխանում իրականությանը։

ՀՀ ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպման է ժամանել ճիշտ ժամանակին։

Մամուլին կոչ ենք անում զերծ մնալ տեղեկատվական հերթական աղբի տիրաժավորումից»,- նշված է Վահան Հունանյանի տարածած հաղորդագրության մեջ:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031