
Քարաթափման աշխատանքների պատճառով ժամանակավորապես փակ է լինելու Սևան- Մարտունի-Գետափ–/Մ-2/ ճանապարհահատվածը

Մայիսի 26-ին ժամը 10։00-ին ճանապարհը սպասարկող կապալառու կազմակերպության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից նախատեսվում են հարկադիր քարաթափման աշխատանքներ Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ–/Մ-2/ ճանապարհահատվածում` Եղեգնաձորի կողմից (Սալլի-Շատին)։
Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, տեղեկացնելով, որ ավտոճանապարհը երկկողմանի փակ է լինելու։