«ՀՀ–ն օր-օրի կորցնում է ինքնիշխանությունը, իսկ ֆինանսական կախվածությունը օտարերկրյա կապիտալից՝ մեր երկիրը ու ժողովրդին վերածելու են նրանց գերշահույթը սպասարկողի»

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ըստ այսօրվա տարածվող լուրերի, ՀՀ Կենտրոնական բանկը համաձայնել է վաճառել Վարշավայի ֆոնդային բորսային Հայաստանի ֆոնդային բորսայի ավելի քան 65%-ը։

Բանկի խորհուրդն այսօր համաձայնություն է տվել վաճառել Հայաստանի ֆոնդային բորսայի ավելի քան 65%-ը։ Միաժամանակ Կենտրոնական բանկը և AFB-ն կպահպանեն մնացած բաժնետոմսերը։

Վարշավայի ֆոնդային բորսան բաժնետոմսեր գնելու ցանկության մասին հայտարարել է դեռ 2020 թվականի սեպտեմբերին, կատարել է անհրաժեշտ հետազոտություն և մշակել զարգացման ծրագիր։ Այս ծրագիրը նախատեսում է, մասնավորապես, կապիտալի շուկայի զարգացում, առևտրային համակարգի զարգացում, բորսայական և ավանդային ծառայությունների ցանկի ընդլայնում, նորագույն տեխնոլոգիաների ներդրում, լուրերով հայտնել է Հայաստանի գլխավոր բանկը։

Եվս մեկ փաստ, որ Հայաստանը օր-օրի կորցնում է ինքնիշխանությունը, իսկ ֆինանսական կախվածությունը օտարերկրյա կապիտալից մեր երկիրը ու ժողովրդին վերածելու են նրանց գերշահույթը սպասարկողի»:

Տեսանյութեր

Լրահոս