
Գազ չի լինելու

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 25-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սարոյան, Ն.Ստեփանյան, Իսակովի, Ծատուրյան, Ավետիսյան, Ալավերդյան փողոցների, Աղայան փողոցի թիվ 41-ից թիվ 87-ը ներառյալ (կենտ համարները) առանձնատների, Աղայան փողոցի Ե-1, Ե-2 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, բաժանորդներին խնդրելով պահպանել անվտանգության կանոնները: