Բալթյան երկրները և Լեհաստանը ՆԱՏՕ-ին խնդրել են ուժեղացնել իրենց պաշտպանությունը. The Washington Post
Բալթյան երկրները եւ Լեհաստանը դիմել են ՆԱՏՕ-ին՝ խնդրելով զգալիորեն ընդլայնել դաշինքի ռազմական ներկայությունն իրենց տարածքներում, ինչպես նաեւ այնտեղ տեղակայել այնպիսի լրացուցիչ սպառազինություն, ինչպիսիք հակաօդային պաշտպանության միջոցներ են՝ Ռուսաստանի հնարավոր «ուղղակի ագրեսիան» կանխելու համար:
Այդ մասին հաղորդել է The Washington Post թերթը: «Ռուսաստանի ուղղակի ռազմական ագրեսիան ՆԱՏՕ-ի դաշնակիցների դեմ չի կարելի բացառել»,-ասվում է Լիտվայի, Լատվիայի եւ Էստոնիայի խորհրդապահական համատեղ առաջարկության մեջ, որը հայտնվել է թերթի տրամադրության տակ:
Դրանում պնդում են, որ «Ռուսաստանը կարող է արագորեն զինված ուժեր կենտրոնացնել ՆԱՏՕ-ի արեւելյան սահմանի մոտ եւ դաշինքին պատերազմի առաջ կանգնեցնել որպես կատարվող փաստ»: Փաստաթղթում առաջարկվում է երկրներից յուրաքանչյուրին, որոնց կարող է «սպառնալ Ռուսաստանը», ուղարկել մինչեւ 20 հազար թվանականով զորակազմ:
Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում է հրատարակությունը, մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Ֆրանսիայից եւ Իտալիայից, «թերահավատ են» այն հարցում, որ Ռուսաստանն առաջիկայում սպառնալիք կներկայացնի ՆԱՏՕ-ի երկրների տարածքների համար: Նրանք կարծում են, որ ուժերի նման մասշտաբային ընդլայնումն աշխարհի մյուս շրջանների հաշվին, կարող է թուլացնել իրենց զսպման հնարավորությունները եւ չափազանց թանկ են նստում:
Այդ հարցի վերաբարյալ նախնական որոշումը պետք է ընդունվի մինչեւ հունիսի վերջը, երբ ՆԱՏՕ-ի առաջնորդները կհանդիպեն Մադրիդի գագաթնաժողովում:
Սպասվում է, որ այս հանդիպմանը նրանք նաեւ սկզբնապես հավանություն կտան դաշինքին անդամակցելու Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հայտերին այն պայմանով, որ Թուրքիան հետ կկանչի իր առարկությունները, գրում է The Washington Post-ը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: