Ի՞նչ են պլանավորում ՔՊ-ի գրասենյակում

168.am-ն ահազանգ էր ստացել, որ  այս պահին «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության՝ Սայաթ-Նովա պողոտայում գտնվող գրասենյակում ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը և մի շարք այլ բարձրաստիճան ՔՊ-ականներ հավաքագրում են սադրիչ խմբերի, որպեսզի այսօր երեկոյան և գիշերը Ֆրանսիայի հրապարակում հավաքված հազարավոր քաղաքացիների նկատմամբ սադրանքներ իրականացնեն:

Ընդ որում, դրանք պետք է իրականացնեն ինչպես երթերի ժամանակ՝ ներկայանալով որպես ընդդիմադիր ցուցարարներ ու սադրելով ոստիկաններին, այնպես էլ բուն հանրահավաքի ժամանակ, որպեսզի տապալեն այն, հրահրեն խժդժություններ ու առիթ տան ոստիկանական ուժերին՝ հրապարակ ներխուժելու:

Մեր թղթակիցն այցելելով «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության՝ Սայաթ-Նովա պողոտայում գտնվող գրասենյակի տարածք՝ ֆիքսել էր, որ քիչ առաջ՝ 17:36-ին, գրասենյակ է շտապել նաև ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ տես լուսանկարում: Այնտեղ էին նաև պատգամավորներ Սերգեյ Բագրատյանը և Արմեն Խաչատրյանը:

Հ․Գ․ Ի  դեպ, այս լուսանկարում էլ նշված են ՔՊ գրասենյակի երկու մուտքերը, գլխավոր մուտքով մշտապես ելումուտ է անում Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս