
Գերմանիան հորդորել է սպասել ռուս լրագրողների վրա հնարավոր հարձակման դեպքի հետաքննության եզրակացություններին

Գերմանիայի նախարարների կաբինետն առաջարկել է սպասել մինչև Բեռլինի ոստիկանության հետաքննության ավարտը շենքերի համալիրի վրա ենթադրյալ հարձակման գործով, որտեղ ի թիվս այլոց, բնակվում են նաև ռուս լրագրողներ։ Այս մասին գրել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Նախարարների կաբինետի ներկայացուցիչ Վոլֆգանգ Բյուխների հայտարարությանը։
Վերջինիս խոսքով միջադեպի մանրամասների համար պետք է կապ հաստատել Բեռլինի արդարադատության մարմինների հետ կամ սպասել նրանց եզրակացություններին։
«Սակայն իշխանության տեսակետից պարզ է, որ մենք չենք ընդունում բռնությունը, բոլորն ունեն անվտանգության իրավունք»,- ասել է նա։
Գերմանիայի ՆԳՆ մամուլի ծառայության ներկայացուցիչը նույնպես այս հարցի վերաբերյալ հավելյալ տեղեկություն չի հաղորդել։