Իսրայելի վարչապետը հայտարարել է Ազգային գվարդիա ստեղծելու պլանների մասին
Իսրայելը ներկա պահին գտնվում է ահաբեկչության դեմ պայքարի նոր փուլի սկզբում և ծրագրում է ստեղծել ազգային գվարդիա: Այս մասին կիրակի օրը հրեական պետության կառավարության ամենշաբաթյա նիստում հայտնել է վարչապետ Նաֆթալի Բենեթը։
«Մենք գտնվում ենք ահաբեկչության դեմ պատերազմում նոր փուլի սկզբում։ Նրանք, ովքեր հրահրում են ահաբեկչություն, չեն կարողանա ավելի հանգիստ քնել։ Իսրայելի կառավարության բարձրագույն առաքելությունը Իսրայելի քաղաքացիների անձնական անվտանգության վերականգնումն է։ Մենք առաջ ենք տանում կարևոր քայլեր, և դրանցից առաջինը ազգային գվարդիայի ստեղծումն է»,- ասել է վարչապետը։
Վարչապետը ողջունել է նաեւ ուժայինների գործողությունները, որոնք մայիսի 5-ի առավոտյան բռնել են երկու պաղեստինցի ահաբեկիչների, որոնք Էլադ քաղաքում մայիսի 5-ին սպանել էին երեք իսրայելցիների
Բանակային մամուլի ծառայությունը կիրակի ավելի վաղ հայտնել էր, որ իսրայելցի ուժայինները զինվորականների, ոստիկանության և ընդհանուր անվտանգության ծառայության համատեղ գործողության ընթացքում գտել և ձերբակալել են երկու պաղեստինցի ահաբեկիչների, որոնք մայիսի 5-ին երեք իսրայելցիների են սպանել: Ահաբեկիչները Իսրայել են ներթափանցել պաղեստինյան Ջենին քաղաքի մոտակայքում գտնվող գյուղից։