
Հարավային Օսիայի նախագահի ընտրությունները կայացել են

Հարավային Օսիայի Հանրապետության նախագահի ընտրությունները, որտեղ կիրակի տեղի է ունենում քվեարկության երկրորդ փուլը, կայացած են ճանաչվել, ընտրողների մասնակցությունը գերազանցել է 30 տոկոսը, ՏԱՍՍ-ին հայտնել է հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էմիլիա Գագիեւան:
Երկրորդ փուլում ընտրությունները պետք է կայացած համարվեն, եթե քվեարկությանը մասնակցի ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների ավելի քան 30 տոկոսը:
«Այս պահին ընտրողների 44,4 տոկոսը քվեարկել է Հարավային Օսիայի Հանրապետությունում», – ասել է Գագիևան: Նա հավելել է, որ Հանրապետության օրենսդրությամբ ընտրությունները կայացած են ճանաչվել։
Հանրապետության բարձրագույն պետական պաշտոնի համար երկրորդ փուլում պայքարում են ներկայիս ղեկավար Անատոլի Բիբիլովը և «Նիխաս» քաղաքական կուսակցության առաջնորդ Ալան Գագլոևը: