ՔՊ-ական սադրիչի «զորախումբը»

Այսօր Գյումրիում ընդդիմության ընթացող հանրահավաքի ժամանակ սադրիչների պակաս չի եղել։ Հոռոմում այդ սադրիչներից մեկը՝ Թաթուլ Ասիլյանը՝ ով լրագրողների հետ զրույցում ներկայացել է, որպես ՔՊ-ական և նախկին ոստիկան, անհասկանալի հայտարարություններ է արել, մեկ ասել է, թե եկել է «հավաքին իր քաղաքացիական պարտքը տալու», մեկ էլ՝ թե եկել է «քաղաքացիների ու ոստիկանության կողքին կանգնելու համար»։

Իսկ մինչ ընդդիմության ժամանելը Գյումրի, նա Գյումրու օդանավակայան տանող ճանապարհին ֆեյսբուքյան ուղիղ եթերում, երկու այլ երիտասարդների հետ հայտարարել էր, որ բոլորին կոչ է անում գալ ու փակել ճանապարհը, որպեսզի ընդդիմությունը չկարողանա մտնել Գյումրի։

Հոռոմում տեղի ունեցած սադրանքի հետևանքով ոստիկանությունը Թաթուլ Ասիլյանին մեկուսացրել էր, սակայն ժամեր անց, երբ նա կրկին ազատության մեջ էր, ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում խոստովանել է, որ ոստիկանությունն իմացել է, որ պետք է սադրանքերի գնա, այդ պատճառով էլ իրեն մեկուսացրել էին։

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա, Նիկոլ Փաշինյանին նախ անվանում է «մեր թագավոր», հետո նրան ու իշխանությանը յուրահատուկ «մեղայական» ներկայացնում՝ ասելով, թե ինչքան հնարավոր էր պահեցին ճանապարհը, որ ընդդիմությունը չմտնի Գյումրի։

«Մենք էլ չենք փորձի գնալ ոչ մի տիպի սադրանքների, որովհետև մենք քաղաքի ներսում ենք։ Այս ընթացքում մի քիչ ջղայնացա, հոգնածություն եմ ձեռք բերել։ Էլ չեմ սադրելու, չեմ էլ պատրաստվում»,- ֆեյսբուքյան ուղիղի եթերում ասում է Թաթուլ Ասիլյանը։

Պարզվում է Թաթուլ Ասիլյանը Նիկոլ Փաշինյանի «շրջիկ» սադրիչներից է, մի օր Երևանում է, մի օր՝ Վանձարում, իսկ երրորդ օրը կարող է հայատնվել Գյումրիում ու ինչ-ինչ խմբեր մոբիլիզացնելով, այդ թվում՝ տարեց կանանց և տղամարդկանց, հրահրել սադրանքներ։

Եթե Թաթուլ Ասիլյանին Գյումրիում չեն ճանաչում ու չգիտեն էլ, թե նա որտեղից է հայտնվել ու իրենց անունից հայտարաություններ անում, ապա «ախուրյանցի Անոն»(այսպես են նրան ճանաչում Գյումրիում), ով Հոռոմի խաչմերուկում առավոտյան ճանապարհը փակողներից մեկն էր, բոլորին լավ հայտնի է։ Ըստ գյումրեցիների, նա «անհավասարակշիռ կին է և 2-5 հազար դրամի դիմաց կարող է Նիկոլ Փաշինյանին աստվածացնել»։ Նրա մասին Գյումրու հիվանդանոցի բժիշկ Հարութ Դավթյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել և կես կատակ կես լուրջ իշխանություններին ասել, թե ինչքան նեղն են ընկել, որ այդ կնոջն են հանել փողոց որպես համակիր ու «փռել ասֆալտին»։

«Հոռոմի խաչմերուկում ճանապարհ փակող և գյումրեցի ներկայացողների 99 տոկոսը Գյումրիի հետ առնչություն չունեն… Զարմանալի է, ամաչու՞մ են ներկայանալ որպես, հոռոմցի, ազատանցի, ախուրյանցի և այլն… Օրինակ` ճանապարհին նստած սույն կինն Ախուրյանից է և, ըստ լուրերի, ընտանիքում ո՛չ զոհ ունի, ո՛չ էլ գերեվարված…»,-ֆեյսբուքյան իր էջում նրա մասին գրել էր գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը, իսկ ավելի ուշ մանրամասնել.

«Ասֆալտին պառկած այդ կինը՝ հանրաճանաչ նատուռշիցա է, գումարով պոզաներ է ընդունում՝ Գեղարվեստի ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղում»:

Հ.Գ. Հուսանք՝ ոստիկանությունը գործողություններ կձեռնարկի՝ օգտվելով ներկայացվող տեսանյութերից և լուսանկարներից։

Տեսանյութեր

Լրահոս