
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`
Մայիսի 8-ի ցերեկը, 9-10-ը, 11-ի ցերեկը, 12-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Մայիսի 8-12-ն առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Մայիսի 11-ի գիշերը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝
Մայիսի 8-ի ցերեկը, 9-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 11-ի գիշերը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: