
Մայիսի 9-ին՝ ժամը 11:00-ին, Արցախում կհայտարարվի Լռության րոպե

Մայիսի 9-ին՝ ժամը 11:00-ին, Արցախի Հանրապետությունում կհայտարարվի Լռության րոպե։ Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Լռության րոպեն կհայտարարվի՝ ի հիշատակ Մեծ հայրենականում, Արցախյան առաջին, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում հանուն Հայրենիքի զոհվածների: Խնդրում ենք բոլորին, անկախ գտնվելու վայրից, հոտնկայս հարգանքի տուրք մատուցել: