
«Սերժ Սարգսյանը ինչպես Շուշին թուրքից ազատագրեց, այնպես էլ հային է թավշյա խմբակից ազատագրելու». Վահան Բաբայան

Քաղաքական գործիչ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սերժ Սարգսյանը ինչպես Շուշին թուրքից ազատագրեց, այնպես էլ հային է թավշյա խմբակից ազատագրելու, չկասկածեք
1992թ այս օրը` մայիսի 8-ին Շուշին ազատագրելու պլանը հաստատող Սերժ Սարգսյանը չէր կարող գուշակել,որ 30 տարի անց ստիպված է լինելու իր սեփական ժողովրդի մի զգալի մասին բացատրելու ինչ է Արցախը և ինչու չի կարելի այն ծախել: 30 տարի անց Արցախի հերոս Սերժ Սարգսյանը չէր կարող պատկերացնել, որ հետապնդվելու է նրա համար, որ չի ծախել Արցախը, որ չի հանձնել հողերը և մինչև վերջ պայքարել է անկախ Արցախ ունենալու համար:
1992թ այս հերոսական օրը Սերժ Սարգսյանը մեր պատմության ընթացքը փոխողներից մեկն էր երբ ազատագրվեց Շուշին իսկ այսօր 2022թ նա կրկին մեր պատմության ընթացքը փոխողներից է և փորձում է կրկին փրկել Արցախը:
Լեգենդար մարդիկ պատմության մեջ շատ չեն լինում,սակայն վստահ կարող եմ ասել Սերժ Սարգսյանը իրոք լեգենդար պետական և ռազմական գործիչ է, ով պատմության մեջ մնալու է, ոչ միայն 2008-2018թթ ՀՀ նախագահ լինելու փաստով այլ Արցախը ազատագրելու և շենացնելու, հողերը պահելու և վստահ եմ հայ ժողովրդին թավշյա չարիքից ազատագրելու պատմական առաքելությունով»: