«Գործընթաց է գնում և այդ գործընթացն ըստ էության անում է այն գործողությունները, ինչ անում է։ Թե հիմա մեթոդաբանական առումով պայքարի ի՞նչ մոդել են ընտրել ու ինչի՞ են ուզում հասնել, դրանք տարբեր բաներ են։ Այդ հայտարարություններին ուշադրություն դարձնելու կամ մեղադրանքներ հնչեցնելու իմաստը չեմ հասկանում, այսինքն՝ չեմ հասկանում, թե դրանով իշխանությունն ի՞նչ է ուզում ասել, որ ընդդիմությունն այսպե՞ս է պայքարում։ Ամբողջ աշխարհում ընդունված պայքարի տարբեր ձևեր կան, մեկը մեկից ինչ-որ բան վերցնում, ընդօրինակում է և փորձում է այդ ամենը կիրառել իր ներքաղաքական օրակարգում»,- նշեց Գոռ Գևորգյանը։
ԱԺ-ի՝ կառավարության հետ հարց ու պատասխանի տապալված նիստից հետո Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում փակ հանդիպում է ունեցել քպականների հետ ու ակնարկել հնարավոր հրաժարականի մասին։
Հիմա․ Համաժողովրդական երթ՝ Երևանի փողոցներով․ ՈՒՂԻՂ
168.am-ի տեղեկություններով՝ Մարտունու հիվանդանոցի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը, Զոլաքար, Վարդենիկ, Ծովինար վարչական միավորների ղեկավարները, այլ գերատեսչությունների, այդ թվում ՋՕ-ի տնօրինությունը՝ Արտաշես Սարդայանի գլխավորությամբ, շուրջ 2 տասնայկի հասնող աշխատակիցներով, աշխատանքային ժամին գործուղվել էին՝ խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու։
Օր 5-րդ. Ընդդիմությունը շարունակում է պահանջել Փաշինյանի հրաժարականը
Հասմիկ Ափյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս երկու գրառումների «սքրին–շոթերը»՝ գրելով․ «Թրքահպատակ իշխանությունը, տեսնելով օր-օրի աճող դիմադրության շարժման ծավալները, կրկին անգամ գործի է դրել ֆեյքերի գործարանը:
«Ռոսավիացիա»-ն 12-րդ անգամ երկարացրել է թռիչքների արգելքը Ռուսաստանի կենտրոնական մասի եւ հարավի օդանավակայաններ, որոնք փակվել են փետրվարի 24-ից։
#Հիմա. Ընդդիմության հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում. օր 5-րդ. ՈՒՂԻՂ
Հասարակական ակցիաների մասնակիցներին հորդորում ենք գործել բացառապես օրենքի շրջանակներում, հարգել համաքաղաքացիների նույնպիսի սահմանադրական իրավունքները, անվերապահորեն կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները:
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Հայաստանն «իր վեց կետերով առաջարկել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին լուծում տրվի», որպեսզի հնարավոր լինի համապարփակ խաղաղության պայմանագիր ունենալ։
ԱԱԾ-ին ուղղված Քոչարյան Անդոյի հոգու ճիչն այս իշխանության արժեհամակարգն է, ինչը մեր բոլորի տուն բերեց պատերազմը ու Շուշիից լսվող թուրքի ազանը։
Երկրի ղեկավարը լսել է շարժման անդամների մտահոգություններն ու երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ուղղված առաջարկները, պատասխանել նրանց հուզող հարցերին։
Այն, որ փոխզիջումների մերժման և ստատուս-քվոյի պահպանման քաղաքականությունը հանգեցրեց ազգային աղետի, ապացուցման կարիք չունի, ինչը աղետից հետո խոստովանում են անգամ այդ քաղաքականության երբեմնի կողմնակիցներից ոմանք:
«Նիկոլն ասում էր, թե մադրիդյան սկբունքներով մենք արձանագրել ենք, որ իբր թե նշաձողը իջել է դեռ մեր ժամանակ, պատկերացնո՞ւմ եք: Ասում է՝ 2007թ., երբ ընդունել եք մադրիդյան սկզբունքները, հետո դրանց հիման վրա մշակվել են 2009թ. հրապարակված հիմնարար սկզբունքները, այդ ժամանակ նշաձող եք իջեցրել: Հերթական անգամ ամենաապուշ ձևով ձեզ խաբում է, ժողովուրդ ջան»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Դպրոցի տնօրենի՝ 05.05.2022թ. հ. 30 հրամանով ուսուցչի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ «Խիստ նկատողություն»:
168.am-ն ահազանգ էր ստացել, որ այս պահին «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության՝ Սայաթ-Նովա պողոտայում գտնվող գրասենյակում ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը և մի շարք այլ բարձրաստիճան ՔՊ-ականներ հավաքագրում են սադրիչ խմբերի, որպեսզի այսօր երեկոյան և գիշերը Ֆրանսիայի հրապարակում հավաքված հազարավոր քաղաքացիների նկատմամբ սադրանքներ իրականացնեն:
Ավտոերթ Կապանում`Փաշինյանի հրաժարականի պահանջով:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 9-ղին պլանավորում է այցելել Բեռլին՝ Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի հետ բանակցությունների համար: Այդ մասին հայտնել է Ելիսեյան պալատը:
«Հասկանալի է, չէ՞, ինչ կարելի է մտածել կենսաբանական իմաստով տղամարդու մասին, ով իրականում իր ժողովրդից պաշտպանվում էր երեկ հազարավոր ոստիկաններով, սպեցնազի զորքերով, հատուկ տեխնիկայով, օլիգարխների ախրաննիկներով, իսկ դահլիճի ներսում ընդդիմությունից պաշտպանվում էր սեփական ախրաննիկներով, հասկանո՞ւմ եք»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հարցուպատասխանի ժամանակ խորհրդարանում և հարակից տարածքում հսկայական ուժայինների կուտակմանը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործով ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ 2022թ. մայիսի 3-ին Երևան քաղաքի Սարյան փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ոստիկանապետը, որոշ բարձրաստիճան ոստիկաններ (ներքևի օղակներին դեռ չեմ անդրադառնում) ակնհայտորեն պաշտպանում են գործող իշխանությունների թուրքական օրակարգը, ինչի համար դեռ պատասխան են տալու»։
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պայքարը մտնում է նյարդերի և մարտավարական պիկերի փուլ: Պայքարի և առհասարակ յուրաքանչյուր գործի և առաքելության մեջ ամենավտանգավորը հիասթափությունն է, այն զրկում է էներգիայից և տանում դեպի հուսահատություն: Համառությունը լավագույն օգնականն է յուրաքանչյուր նախաձեռնության: Էնպես, որ մի կողմ նետեք հուսահատությունը, ամրապնդեք նյարդերը և առաջ տարեք յուրաքանչյուրիդ բաժին գործն ու պատասխանատվությունը ձեր երկրի ու կերպի համար:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մայիսի 5-ին հայրապետական կարճատև այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձավ այսօր Ֆրանսիայի հրապարակում գրանցված մահվան դեպքին, նշելով, որ կազմակերպչական առումով այդ մահը իշխանությունների խղճին է:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձագանքել է Երևանի Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում ուսուցչի կողմից աշակերտի նկատմամբ բռնության դեպքին: ՄԻՊ-ը խիստ դատապարտելի է համարում նման մոտեցումը և նշում, որ այն որևէ կերպ չի կարող համատեղելի լինել մանկավարժի վարքագծի հետ։
Մարդը, ում ավտոշարասյունը մեկ շաբաթ առաջ սպանել է հղի կնոջ և ով անգամ ցավակցության խոսք չի հղել այդ կապակցությամբ, դիվային ծիծաղով խորհրդարանում ծափահարում է սեփական սատանիստների խմբակի ձայնակցությամբ։
Այսօր հարկադիր կատարողի օրն է: Ըստ ամենայնի, Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայությունում այսօր օրը տոնական է, և այդ կապակցությամբ ԴԱՀԿ-ում պատրաստվում են 17:30-ին ընդունել Նիկոլ Փաշինյանին:
Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի պատասխան Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանի հրավերի՝ բանավիճելու ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ՝ հայտնում եմ, որ ամեն ինչ ասված է․ հասարակությունը գիտի թե ՛ իշխանության, թե ՛ ընդդիմության մոտեցումները, ընդդիմադիր խմբակցությունները հրաժարականի հանրային պահանջ են ներկայացրել Նիկոլ Փաշինյանին, եւ հիմա այլեւս սպառված է բանավեճի ֆորմատը։
Ես իրոք մոլուցք ունեմ շինարարություն անելու. չեմ թաքցնում. Աղվան Հովսեփյան:
Հանրահավաքի մասնակիցներից մեկի հանկարծամահության լուրը փաստորեն ինչորները օգտագործում են՝ չունենալով բացարձակապես ոչ մի տեղեկատվություն, ոչ մի փաստ։ Ավելորդ է խոսել բարոյական սահմանների մասին։