«Սա հերթական ապացույցն է այն բանի, որ ՀՀ ՄԻՊ-ն իրականացնում է ոչ թե մարդկանց իրավունքների պաշտպանությունը, այլ՝ իշխանության ու նրանց ֆեյքերի»

Հասմիկ Ափյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս երկու գրառումների «սքրին–շոթերը»՝ գրելով․ «Թրքահպատակ իշխանությունը, տեսնելով օր-օրի աճող դիմադրության շարժման ծավալները, կրկին անգամ գործի է դրել ֆեյքերի գործարանը:

Զավեշտալին այն չէ, որ Ռեգինա Պռազյան անունով տխրահռչակ ֆեյքն ապատեղեկատվություններ ու զրպարտություններ է տարածում, այլ այն, որ նրա հետ համագործակցում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:

Սա հերթական ապացույցն է այն բանի, որ ՀՀ ՄԻՊ-ն իրականացնում է ոչ թե մարդկանց իրավունքների պաշտպանությունը, այլ՝ իշխանության ու նրանց ֆեյքերի:

ՄԻՊ-ը հիմնականում լուռ է, չնայած կան բազմաթիվ տեսագրություններ այն մասին, թե ինչ կտտանքների են ենթարկվել ու ենթարկվում մեր գերիները, լուռ է, չնայած ֆեյսբուքում և տարբեր լրատվամիջոցներով ցուցադրվում են տեսանյութեր այն մասին, թե ինչպես են ամեն օր բիրտ եւ անհամաչափ ուժ կիրառում դիմադրության շարժման մասնակիցների նկատմամբ, այդ թվում անչափահաս երեխաների, կանանց, նույնիսկ պատերազմի ժամանակ հաշմանդամ դարձածների՝ ոտնահարելով նրանց մի շարք իրավունքներ: Ցավալի է, շատ ցավալի:

Եվս մեկ անգամ վերահաստատում եմ այն, որ ի տարբերություն Բրյուսովի ռեկտորի եւ այնտեղ հայտնված ոչ բրյուսովական փոքրիկ խմբակի, ովքեր զվաղված են սեփական կաշին փրկելու գործով՝ ես ու իմ ընկերները պայքարում ենք հանուն Հայաստանի ու Արցախի, պայքարում ենք, որ հայն ապրի ազատ ու անկախ իր սեփական հողում, չթրքանա:

Վստահեցնում եմ՝ հայ ազգն այլևս երբեք չեն բաժանելու սևերի ու սպիտակների:

Հայ ազգը միասնական է ու հաջողելու է»:

Տեսանյութեր

Լրահոս