ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը դատարկ է. գրատախտակին գրված է «Առանց Նիկոլ Հայաստան»:
Հայաստանի ներկայացուցիչը կլինի ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատվիրակ:
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում դուռը ներսից փակել են, որպեսզի ուսանողները չմիանան ակցիաներին։
Երիտասարդ ցուցարարներն այսօր առավոտից ակտիվ իրազեկման ակցիաներ են իրականացնում բուհերում՝ ուսանողներին հորդորելով միանալ դասադուլին և ընդդիմության հայտարարած շարժմանը:
ԵՊՀ թուրքագիտության ֆակուլտետի ուսանողները միացան ցուցարարներին:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դռները կողպված են. ուսանողները դուրս գալ չեն կարողանում:
Դասադուլ կոչերով ցուցարարները մտան ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակ.նրանց միացավ Ռուբեն Մելքոնյանը։
Հայաստանցի երիտասարդ ծանրորդները հաջող են մեկնարկել աշխարհի առաջնությունում:
#Հենցհիմա. դասադուլ ԵՊՀ-ում. ՈւՂԻՂ։
Մայիսի 2-ին, ժամը 17.10-ին, Մեծամոր քաղաքում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա հեծանվորդ Անդրանիկ Մանուկյանին, որը հիվանդանոցում մահացել է:
Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բերման են ենթարկել, տանում են Մասիվի բաժին:
Երևան-Արմավիր մայրուղային գազատարի 9.1 կմ հատվածում վթարային իրավիճակի կանխարգելման միջոցառումներ իրականացնելու նպատակով մայիսի 3-ին ժամը 10:00-ից մինչ մայիսի 4-ը ժամը 13։00-ն դադարեցվել է Արարատի մարզի մի շարք համայնքների գազամատակարարումը:
Մեքենաներից ազդանշաններով ողջունում «Առանց Նիկոլ Հայաստան» բղավող ընդդիմադիրներին։
«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը տելեգրամյան ալիքում գրում է․ «Ոստիկանությունը անհամաչափ ուժի գործադրմամբ, կոպտորեն խախտելով խաղաղ հավաքներ անցկացնելու մարդկանց սահմանադրական իրավունքը, ապօրինաբար ձերբակալել է «Հայրենիք» կուսակցության շուրջ 30 անդամների: Նրանց թվում են՝ Խաչիկ Գալստյանը, Սոս Հակոբյանը, Բաբկեն Հարությունյանը, Վարդան Մինասյանը, Ազատ Զաքարյանը»։
ԱԺ նիստը՝ ՈՒՂԻՂ
Սարյան փողոցը փակած ցուցարարներին հարյուրավոր ոստիկաններով փորձում են հեռացնել. կիրառում են բիրտ ուժ
«Որ պահին տեսնեք բռնություն գործադրող ոստիկանի, նկարեք դեմքը. ազգը իր հերոսներին պետք է ճանաչի». Գեղամ Մանուկյան։
Ոստիկանականները պետք է հասկանան’ Նիկոլին պահել չեն կարող, Նիկոլը հրաժարական չտալ չի կարող. Սաղաթելյան:
Պարալիզացնում ենք քաղաքը. քաղաքացիներին կոչ եմ անում շարունակել միանալ մեզ. մենք շատանում ենք:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպման վերաբերյալ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ՔՊ-ական պատգամավորները 2 օր է՝ Փաշինյանի հրահանգով հրապարակավ հեգնում են ընդդիմադիրներին, ծաղրում պայքարը՝ արձագանքելով Իշխան Սաղաթելյանին, ով հայտարարել էր, որ ՔՊ-ական պատգամավորները գերի են Փաշինյանի ձեռքում, ՔՊ-ական մեր աղբյուրներն ասում են, որ այդ անհոգ վիճակն ու արտաքուստ հանգստությունը թվացյալ են։
Ընդդիմադիմության առաջնորդներն ու քաղաքացիները, քաղաքական ուժերի ներկայացուցիչները վաղ առավոտյան սկսել են անհնազանդության ակցիաները Երևանի տարբեր հատվածներում։ Մայրաքաղաքի մի քանի տասնյակ խաչմերուկներ են փակվել, որոշ գործողությունների մասնակցում են նաև ընդդիմության առաջնորդները։
Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկված անձանց իրավունքների իրացման խնդիրները վերհանելու և պաշտպանությունն ապահովելու համար։
#ՈՒՂԻՂ. Կաթվածահար իրավիճակ Երևանի փողոցներում, բախումներ ոստիկանների հետ։
Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված «Քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը թույլ կտա ամրապնդել միջուկային էներգիայի խաղաղ և անվտանգ օգտագործման բնագավառում կողմերի միջև համագործակցությունը, ընդլայնել միջուկային էներգետիկայի հայ մասնագետների՝ ոլորտի վերջին տեխնոլոգիական նորամուծություններին ծանոթանալու հնարավորությունները:
Բաղրամյան–Պռոշյան խաչմերուկում ոստիկանությունը բռնի ուժ է կիրառում ցուցարարների նկատմամբ:
Բաղրամյան –Պռոշյան խաչմերուկից բերման ենթարկվեցին տասնյակ քաղաքացիներ:
Բախում սկսվեց խաղաղ ակցիա իրականացնող ցուցարարների և կարմիր բերետավորների միջև
Հայաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրներին հաջողվել է շատ ամուր հարաբերություններ կառուցել, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության վրա։
#Հիմա: Բախումներ քաղաքացիների և ոստիկանների միջև Սայաթ Նովայի խաչմերուկում: