Բաժիններ՝

Երիտասարդ ծանրորդ Գառնիկ Չոլակյանը դարձել է ԱԱ ոսկե մեդալակիր

Հայաստանցի երիտասարդ ծանրորդները հաջող են մեկնարկել աշխարհի առաջնությունում:

Հունաստանի Իրակլիոն  քաղաքում սկսվել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի հավաքականի համար հաջող էր  մեկնարկը: Առաջինը  պայքարի մեջ մտավ 55 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը, ով պոկեց 108 կգ և հրեց 132 կգ: Երկամարտի 240 կգ արդյունքով Չոլակյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր:

Առաջնությանը մասնակցում են նաև Անդրանիկ Պապեյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Մնացական Աբրահամյանը (81 կգ), Սուրեն Գրիգորյանը (89 կգ), Գևորգ Ղահրամանյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ), Պետրոս Պետրոսյանը (102 կգ) եւ Միլենա Խաչատրյանը (76 կգ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031