
Ժամանակավորապես դադարեցվել է Արարատի մարզի մի շարք համայնքների գազամատակարարումը

Երևան-Արմավիր մայրուղային գազատարի 9.1 կմ հատվածում վթարային իրավիճակի կանխարգելման միջոցառումներ իրականացնելու նպատակով մայիսի 3-ին ժամը 10:00-ից մինչ մայիսի 4-ը ժամը 13։00-ն դադարեցվել է Արարատի մարզի մի շարք համայնքների գազամատակարարումը:
«Դադարեցվել է Այնթապ, Նոր Խարբերդ, Նոր Կյուրին, Մարմարաշեն, Ջրահովիտ համայնքների գազասպառողների, «Լիգա-1», «ԷՏՐՈ», «Հովան-Լիան», «Արտ-Թամ», «Ֆրիվեյ Էքսպրես», «ԱՐՄ գազ», «Շահումյան գազ», «Սարանդ», «Խճաքար Մուսա» ՍՊԸ-ների, «Արտակ» ԱԿ-ի ԱԳԼՃԿ-ների, «Դիատոմիտ» ՓԲԸ-ի, հարակից այլ կազմակերպությունների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը»,- նշված է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ը տարածած հաղորդագրության մեջ: