ՀՀ-ն և ԱՄՆ-ն ամրապնդում են համագործակցությունը միջուկային էներգիայի խաղաղ և անվտանգ օգտագործման ոլորտում

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված «Քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը թույլ կտա ամրապնդել միջուկային էներգիայի խաղաղ և անվտանգ օգտագործման բնագավառում կողմերի միջև համագործակցությունը, ընդլայնել միջուկային էներգետիկայի հայ մասնագետների՝ ոլորտի վերջին տեխնոլոգիական նորամուծություններին ծանոթանալու հնարավորությունները:

Հուշագիրը հանդիսանում է ՀՀ և ԱՄՆ միջև 1997 թ-ին՝ «Միջուկային անվտանգության բնագավառում համագործակցության և տեխնիկական տեղեկությունների փոխանակման վերաբերյալ» համաձայնագրի կնքմամբ սկիզբ առած, ինչպես նաև 2007 և 2017 թթ.-ի պայմանագրերով վերահաստատված համագործակցության շարունակության ուղղությամբ հերթական քայլը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031