
«Ուսանող ոտքի» բազմամարդ ակցիաներ՝ բուհերում

Երիտասարդ ցուցարարներն այսօր առավոտից ակտիվ իրազեկման ակցիաներ են իրականացնում բուհերում՝ ուսանողներին հորդորելով միանալ դասադուլին և ընդդիմության հայտարարած շարժմանը:
Ցուցարարները Գեղարվեստի պետական ակդեմիայի մուտքի մոտ տեղակայեցին ՀՀ-ի և Արցախի դրոշները, ինչպես նաև գրություններով պաստառներ և գունավոր ծուխ արձակեցին:
«Ուսանող ոտքի» ակցիա իրականացնող երիտասարդները նաև վանկարկումներով շրջեցին բուհում, կոչ արեցին բոլորին միանալ, թեև բուհն ըստ էության դատարկ էր:
«Պայ-քար», «Ուսանող ոտքի» վանկարկումներով երիտասարդները շարունակեցին երթը Մաշտոցի պողոտայով:
Ուսանողներին ողջունում էին քաղաքացիները «Ապրեք» վանկարկումներով ու ավտոմեքենաների ազդանշաններով:
«Միացում» վանկարկումներով երիտասարդ ցուցարարները երթով հասան Ֆրանսիայի հրապարակ: