Բաժիններ՝

Մասքը սպառնացել է գնել նաև Coca-Cola ընկերությունը

SpaceX եւ Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասքը, որն ավելի վաղ հայտարարել է Twitter-ը գնելու շուրջ պայմանավորվածությունների հասնելու մասին, համանուն սոցցանցում նախազգուշացրել է, որ ինքը հաջորդը գնելու է Coca-Cola ընկերությունը։

«Հաջորդը ես գնելու եմ Coca-Cola-ն, որպեսզի վերադարձնեմ (ըմպելիքի բաղադրության մեջ) կոկաինը»,-Մասքը գրել է Twitter-ում:

Մասքը հիմա Twitter-ը գնում է 44 միլիոն դոլարով:

Բացատրելով իր ներդրումները սոցցանցում՝ միլիարդատերը նշել է, որ հավատում է ամբողջ աշխարհում ազատ խոսքի հարթակ դառնալու իր ներուժին: Coca-Cola-ի բաժնետոմսերը սակարկություններում միեւնույն ժամանակ ոչ մի կերպ չեն արձագանքել Մասքի հետագա մտադրություններին, ընկերության արժեթղթերը թանկանում են միայն 0,3 տոկոսով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս