Բաժիններ՝

Թուրքիայի նախագահը կմեկնի Սաուդյան Արաբիա

Նախատեսվում Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Սաուդյան Արաբիա: Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet-ը:

Տեղեկության համաձայն՝ այցի շրջանակներում Էրդողանը հանդիպելու է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանի հետ։

Ասվում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների և Իսրայելի հետ վերջին մի քանի ամիսների ընթացքում բարձր մակարդակի շփումներից հետո Էրդողանի այցը Սաուդյան Արաբիա կարևոր է տարածաշրջանային զարգացումների տեսանկյունից:

Էրդողանի և Մուհամեդ Բին Սալմանի հանդիպման օրակարգում ակնկալվում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են էներգետիկ նախագծերը, որոնք կտարածվեն դեպի Եվրոպա Արևելյան Միջերկրական ծովից և Արաբական թերակղզուց, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղությունը:

Նախնական տվյալներով՝ այցը տեղի կունենա նախքան Ռամադանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930