Բաժիններ՝

Սիրիայի ՀՕՊ միջոցները դիմագրավում են Իսրայելի գրոհին Դամասկոսի երկնքում

Սիրիայի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցները դիմագրավում են Իսրայելի զինված ուժերի գրոհին Դամասկոսի երկնքում: Ապրիլի լույս 27-ի գիշերն այդ մասին հայտնել է Al Ekhbariya հեռուստաալիքն իր Telegram-ալիքում։

Իր հերթին Սիրիայի Պետական հեռուստատեսությունը Facebook -ի իր էջում հրապարակել է տեսագրություն, որտեղ պատկերված է ՀՕՊ համակարգերի աշխատանքը: «Սինհուա» գործակալության տվյալներով՝ Դամասկոսում տեղի է ունեցել երկու պայթյուն: Սիրիայի զինված ուժերի աղբյուրը Al Ekhbariya հեռուստաալքին հայտնել է, որ մոտավորապես 00:41-ին (Երեւանի ժամանակով 01:41-ին) Իսրայելի Տվերիա քաղաքից հրթիռային հարված է հասցվել Դամասկոսի շրջակայքի օբյեկտներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս