«Օլիգարխիկ կառուցակարգով հիվանդ Չտնտեսության ցուցիչ է սա». Հովհաննես Ավետիսյան
Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջին շրջանում (հատկապես վերջին ամսվա մեջ) արտարժույթի միջազգային շուկայում ԱՄՆ դոլարի նկատմամբ բոլոր արժույթները աճ են գրանցում, այսինքն դոլարի «գինը» աճում է:
Հայաատանում ամբողջովին հակառակ գործընթաց է՝ դոլարը արժեզրկվում է, այսինքն դրամի նկատմամբ դոլարի «գինը» նվազում է:
Հիմա, որ հարցնենք ԿԲ-ին, թե ինչ խաղեր են անում, կասեն թե խաղ չկա, թե բա լողացող փոխարժեք է, մենք ձեռք չենք տալիս, շուկան է որոշում:
Իսկ նման գործելաոճը, որ փոխարժեքները մեկ կտրուկ աճում են ու հետո կտրուկ (ընդամենը ամսվա մեջ 10-ից ավել տոկոս) նվազում՝ անկայունությամբ տառապող տնտեսության ցուցիչներ են, իսկ մեր դեպքում՝ օլիգարխիկ կառուցակարգով հիվանդ Չտնտեսության ցուցիչ:
Այս առումով Ռուսաստանից եկող հոսանքների ազդեցությունը մի այլ սև արկղ է»: