
Ի՞նչ կրել հիմա, երբ դրսում անձրև է և քամի

Գարունը հնարավոր չէ պատկերացնել առանց անձրևի և քամու: Արևի ջերմությանը հաջորդում են զով երեկոները, երբ պետք է գարնանային թեթև հագուստը համադրել տաք վերնահագուստի հետ:
Կասկածից վեր է, որ Հեյլի Բիբերը փողոցային ոճի գլխավոր աստղերից մեկն է: Մոդելը սպորտային կոշիկները և կոստյումները կրում է նույնքան լավ, որքան երեկոյան զգեստները: Ներկայացնում ենք մի քանի կերպարներ, որոնք հեշտությամբ կարելի է կրկնել գարնանային զով օրերին՝ զբոսանքի, ընկերական հանդիպումների կամ բացօթյա սրճարանում հավաքույթների ժամանակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը