Բաժիններ՝

Իրանի արտգործնախարարն ու ԵՄ դիվանագետը քննարկել են միջուկային գործարքի շուրջ բանակցությունները

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը հեռախոսով քննարկել են միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունների ներկա իրավիճակը։ Ինչպես հաղորդում է  ՏԱՍՍ-ը, այս մասին ապրիլի 23-ին հայտնել է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Եվրոպական երեք երկրներ, Ռուսաստանը և Չինաստանը պատրաստ են համաձայնագիր կնքել,- մեջբերում է ԱԳՆ մամուլի ծառայությունն իրանցի նախարարի խոսքերը:- ԱՄՆ կառավարությունը պետք է որոշում կայացնի և ուղղի Սպիտակ տան նախկին սխալ քաղաքականությունը։ Արտգործնախարարը նշել է, որ «այս պահին լուծման դիվանագիտական ճանապարհը լավ է աշխատում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930