«Օրհասական իրավիճակ է, նաև եկեղեցին անելիք ունի, զանգերը խփելու ժամանակն է»․ Մխիթար Զաքարյան

«Սպասում ենք ակտիվ քայլերի, սպասում ենք տրամաբանական հանգուցալուծմանը»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանը։

«Իմ կարծիքով՝ գնդակը հասարակության դաշտում է՝ ժողովրդի, քաղաքական ընդդիմադիր ուժերի կողմից հայտը ներկայացված է՝ պարոն Վանեցյանի կողմից, մենք ամբողջ սրտով, հոգով աջակցում ենք, անձամբ ես և մեր խմբակցությունը․․․

Սա օրհասական իրավիճակ է, չեմ չափազանցնի, եթե համեմատեմ 1918 թվականի Սարդարապատի ճակատամարտից առաջ եղած իրավիճակին․ եկեղեցին նաև անելիք ունի, զանգերը խփելու ժամանակն է»,- ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930