
Ֆերդինանտ Մանուկյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է հուղարկավորության հանձնաժողով

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ֆերդինանտ Մանուկյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի նախագահությամբ:
Ֆերդինանտ Մանուկյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս.թ. ապրիլի 20-ին, ժամը 18:00-20:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցում: Վերջին հրաժեշտը՝ ապրիլի 21-ին, ժամը 11:00-13:00-ին, նույն վայրից:
ՀՀ ժողովրդական նկարիչ, գեղանկարիչ Ֆերդինանտ Մանուկյանը կյանքից հեռացել է 2022 թ. ապրիլի 18-ին :