
ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության աշխատանքային խումբը ստուգել է կենտրոնական զինվորական հոսպիտալում ծառայության կազմակերպման ընթացքը

Զինված ուժերի գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչության աշխատանքային խումբն այցելել է ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ:
Աշխատանքային խմբի անդամները հոսպիտալում ստուգել են շուրջօրյա վերակարգերի ծառայության կազմակերպման ընթացքը և անցագրային ռեժիմը, տարածքների և ճաշարանների սանիտարահիգիենիկ վիճակն ու մատուցվող սննդի որակը, հիվանդասենյակների ներքին կարգուկանոնը:
Նրանք նաև զրուցել են բուժում ստացող զինծառայողների հետ։