«Մարդը պարզ ասում է, որ հանցագործություն է գործել». Եղիշե Զաքունց
«Եկել եմ սատարելու այս հավաքը Նիկոլ Փաշինյանի դեմ և պահանջելու նրա հրաժարականը։ Գյումրիից վերադառնալու ճանապարհին իմացա հավաքի մասին ու պարտքս համարեցի ներկա գտնվել»,-168.am-ի հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում Ցորի Դ-20 հրետանու զոհված զինծառայողներից Ռուբեն Պողոսյանի հարազատը՝ Եղիշե Զաքունցը։
«Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները ամբողջովին ցույց են տալիս, որ մեր կառավարությունը մատաղացու գառ է սարքել բոլորիս, այսինքն՝ կարող էր կռիվ չլինել և նույն իրավիճակում գտնվել առանց զոհերի։ Մարդը պարզ ասում է, որ հանցագործություն է գործել»,- նշեց Զաքունցը և բոլորին կոչ արեց վաղը՝ ապրիլի 18-ին, ժամը 15։00-ին միանալ իրենց՝ Գլխավոր դատախազության դիմաց և հաղորդում ներկայացնել Նիկոլ Փաշինյանի կատարած հանցագործության մասին։
Անդրադառնալով օրեր առաջ զոհված և անհետ կորած զինծառայողների բողոքի ակցիային կառավարության դիմաց, Ե. Զաքունցը նշեց, որ որևէ արձագանք կառավարությունից մինչ օրս չի եղել։
«Եվ այսօր էլ երկիրը տանում են դեպի անդունդ»,-ասաց զոհվածի հարազատը՝ ավելացնելով, որ մեզ պետք է փոփոխություն, մեզ պետք են մարդիկ, ովքեր կարող են ղեկավարել մեր երկիրը։
Մանրամասները՝ տեսանյութում:
ԱՆՆԱ ԴԵՄԻՐՃՅԱՆ