«Յուրաքանչյուր մարդ, ով մտածում է հայրենիքի ճակատագրի մասին՝պետք է այստեղ լինի»․ Սամվել Գրիգորյան

«Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ, ով մտածում է հայրենիքի ճակատագրի մասին՝պետք է այստեղ լինի»,-Ազատաության հրապարակում քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց երգիչ Սամվել Գրիգորյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին  հայտարարություններին՝ երգիչը նշեց․ «Գիտեք, մինչև հիմա ինչ-որ չափով ավելի զուսպ էր, նման հայտարարություններ չէր արվում, բայց հիմա զարմացած եմ, որ հայտարարություններ արվում են և մարդիկ ոտքի չեն կանգնում։ Անտարբերությունն ինձ ավելի շատ է ինձ անհանգստացնում, ցավ է պատճառում»։

Իսկ Ազատության հրապարակում ներկա լինելը նա մենկնաբանեց հետևյալ կերպ․

«Երկիր ունենալը, երկիր չկորցնելն է։ Այստեղ են իմ ընկերները, այստեղ եմ ես, և պատրաստ եմ ցանկացած պահի այստեղ լինել՝ հանուն մեր ապագայի, վաղվա լավ օրվա, հանուն Հայաստանի և Արցախի Հանրապետությունների։ Մտածում եմ, որ Հայրենիքի ամսին մտածող մարդը պետք է որ այստեղ լինի»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս