Ռուսաստանում սննդամթերքի պաշար ունի քաղաքացիների 85 տոկոսը

Ռուսաստանում սննդամթերքի պաշար ունի քաղաքացիների 85 տոկոսը, ընդ որում՝ 61 տոկոսը մոտավորապես այնքան պաշար ունի, որքան մեկ տարի առաջ, 8 տոկոսն՝ ավելի շատ, 16 տոկոսն՝ ավելի քիչ: Այդ մասին վկայում է ՀԿՈւՀԿ-ի (Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոն) հարցումը, որն ապրիլի 5-ին հեռախոսով անցկացվել է 1600 չափահասների շրջանում։

Հարցման մասնակիցների եւս 13 տոկոսն ասել է, որ իրենք սննդամթերքի պաշար չունեն: 1992 թվականին անցկացված հարցումը ցույց է տվել, որ ուտելիքի պաշար ունի հարցման մասնակիցների 71 տոկոսը, առանց պաշարի ապրել է 19 տոկոսը: 30 տարի առաջ ռուսաստանցիների 40 տոկոսը բացատրել է, որ պաշար է տեսնում, քանի որ վախենում է գների աճից, իսկ եւս 42 տոկոսն սպասում է ապրանքների դեֆիցիտի:

Այժմ հարցվածների 46 տոկոսն ասել է, որ սպասում է գների աճի. դեֆիցիտի հեռանկարն անհանգստացնում է հարցման մասնակիցների 29 տոկոսին:

Մոսկվայում եւ Պետերբուրգում, ինչպես նաեւ 100 հազարից մինչեւ 500 հազար բնակչություն ունեցող քաղաքներում դեֆիցիտից երկյուղում է հարցվածների 38-ական տոկոսը, իսկ գների բարձրացումից վախենում է 35 տոկոսը (մայրաքաղաքներում) եւ 37 տոկոսը: Մյուս բնակավայրերում, ներառյալ միլիոնանոց քաղաքները եւ գյուղերը, ավելի շատ են վախենում գների աճից, իսկ դեֆիցիտի այնտեղ սպասում է 30 տոկոսից պակաս մասը:

Մեկնաբանելով հետազոտության արդյունքները՝ ՀԿՈւՀԿ-ի ռազմավարական զարգացման տնօրեն Ստեփան Լվովը նշել է, որ, չնայած երկար տարիներ սննդամթերքի դեֆիցիտի բացակայությանը, ռուսաստանցիների մեծամասնությունը շարունակում է դրանք իր համար մթերել:

«Ամենայն հավանականությամբ, մենք տեսնում ենք քաղաքացիների գիտակցության մեջ արմատավորված մեխանիզմ, որը ադապտացիոն սխեմաների համալիրի մի մասն է, ինչը ռուսաստանցիներին թույլ է տալիս բավականին հաջողությամբ դիմակայել ճգնաժամերին, համենայն դեպս՝ դրանց բարոյապես պատրաստ լինել»,-կարծում է Լվովը, հաղորդելէ «Ինտերֆաքս»-ը:

 

Տեսանյութեր

Լրահոս