«Սեքսն օգնում է վաճառել». Հելմուտ Նյուտոնի 20 սկանդալային աշխատանքները
Հելմուտ Նյուտոնը 20-րդ դարի ամենանշանավոր լուսանկարիչներից մեկն է։ Նա համարվում էրոտիկ ժանրի անգերազանցելի վարպետը: Դասականի թևավոր դարձած՝ «Sex sells» («Սեքսն օգնում է վաճառել») արահայտությունը լավագույնս նկարագրում է նրա աշխատանքները:
Ջոդի Ֆոսթեր, 1987թ.

Նյուտոնին համաշխարհային փառք են բերել հռչակավոր մարդկանց լուսանկարները:
Մոնիկա Բելուչի

Ռայֆ Ֆայնս

Մադոննա

Սինդի Քրոուֆորդ

Լինդա Էվանգելիստա

Սիգուրին Ուիվեր

Կատրին Դենյով

Շադե

Հելմուտ Նյուտոնի ստեղծագործական ուղին բավականին բազմազան է և գունեղ:


«Օրացույց», 2001թ.

Նրա աշխատանքի յուրօրինակ արդյունքը, հավանաբար, աշխարհի ամենաթանկ գրքերից մեկն է, որը կոչվում է «Սումո»՝ հրատարակված 1999 թվականին: Այն պարունակում է հեղինակի հիմնական գործերը, արժե 3000 դոլար: Բայց այս գիրքը տպավորում է ոչ միայն իր արժեքով ու բովանդակությամբ, այլև իր պարամետրերով ու քաշով՝ չափսերը՝ 50 × 70 սմ, քաշը՝ 30 կգ։

Հեղինակն իր և լուսանկարչության նկատմամբ իր մոտեցումների մասին ասել է հետևյալը.

«Բուրժուական կանայք ավելի էրոտիկ են, քան վարսահարդարները կամ քարտուղարուհիները։ Նրբագեղություն, կրթություն, շրջապատ. ես հավատում եմ այս բաներին. Ես երբեմն ամաչում եմ դրա համար, բայց դա այդպես է: Բարձր հասարակության մեջ գտնվող կինը ի բնե սեքսուալ է: Իմ նկարահանած կանայք հասանելի են, բայց նրանց հասանելիությունը կախված է այն ժամանակից և գումարից, որը դուք կարող եք ծախսել նրանց վրա: Իմ աշխատանքը շատ գռեհիկ է. ստեղծագործական գործընթացը ընդհանրապես անքակտելիորեն կապված է անճաշակության և գռեհկության հետ»:

«Մերկ կինը՝ լողավազանում», 1975թ.: Աճուրդներից մեկում այս լուսանկարը վաճառվել է 15.000 ԱՄՆ դոլարով։

Նադյա Աուերման

1970թ.

Նյուտոնի ամենահայտնի գործերից մեկը՝ նրա ինքնանկարը։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

