
Նախուտեստային կեքս՝ խոզապուխտով, պանրով և ձիթապտղով

Բաղադրիչներ
1. Սպիտակ չոր գինի – 150 գ
2. Ձու – 4 հատ
3. Ձիթայուղ – 150 գ
4. Ալյուր – 250 գ
5. Պանիր – 140 գ
6. Խոզապուխտ – 200 գ
7. Կանաչ ձիթապտուղ (առանց կորիզի) – 140 գ
8. Սև ձիթապտուղ (առանց կորիզի) – 140 գ
Պատրաստման եղանակը
1. Ջեռոցը տաքացնել մինչև 190 աստիճան: Կեքսի համար նախատեսված 1 կգ ծավալով կաղապարը պատել յուղաթղթով:
2. Գինին հարել ձվերի հետ, մինչև ստացվի միասեռ զանգված: Հետո աստիճանաբար ավելացնել ձիթայուղը և ալյուրը, խմոր հունցել: Ավելացնել պանիրը, խորանարդաձև կտրատված խոզապուխտը, ձիթապտուղը, աղ և պղպեղ ցանել, լավ խառնել:
3. Ստացված խմորը լցնել կաղապարի մեջ, հարթեցնել: Դնել նախապես տաքացրած ջեռոցի մեջ և թխել մոտ 55-60 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը