Իտալիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է Ուկրաինայի անվտանգության երաշխավոր լինելու պատրաստակամության մասին

Իտալիան պատրաստ է հանդես գալու Ուկրաինայի ավտանգության երաշխավոր եւ անհրաժեշտ է համարում միջազգային միջնորդների ներգրավումը խաղաղ կարգավորման շուրջ բանացություններում: Այդ մասին ապրիլի 8-ին Il Messaggero թերթում հրապարակված հարացազրույցում հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն։

«Իտալիան պատրաստ է ստանձնելու երաշխավորի դերը, մենք պաշտպանում ենք բանակցային գործընթացը՝ հավատալով դրանում Թուրքիայի դերին: Բավար չէ, որ (բանակցությունների) սեղանի շուրջը լինեն սոսկ երկու կողմերը, անհրաժեշտ է ավելացնել այլ միջազգային խաղորդների»,- ասել է Դի Մայոն:

Նրա խոսքով՝ Իտալիան աշխատում է հաշտության խորհրդաժողովի կազմակերպման վրա, որի օգնությամբ կարելի է հասել հակամարտության կարգավորման: Ավելի վաղ ուկրաինական կողմը հայտարարել է, որ Կիեւը համաձայն է արձանագրելու իր չեզոք եւ միջուկազերծ կարգավիճակը, եթե տրվեն անվտանգության երաշխիքներ, որոնք իրենց բովանդակությամբ եւ ձեւով համանման լինեն Հյուսիսատլանտյան դաշինքի հինգերորդ հոդվածին:

Երաշավորների թվում, ինչպես կարծում են Կիեւում, կարող են լինել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները (այդ թվում Ռուսաստանը), ինչպես նաեւ Գերմանիան, Իսրայելը, Իտալիան, Կանադան, Լեհաստանը եւ Թուրքիան: Մոսկվան հանդես է գելիս այն բանի օգտին, որ անվտանգության երաշխքիները տրամադրվեն ոչ միայն Ռուսաստանին, այլեւ Ուկրաինային եւ Եվրոպայի բոլոր երկրներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս