Բաժիններ՝

Նոր Զելանդիան լրացուցիչ տուրքեր կսահմանի Ռուսաստանից ապրանքների ներմուծման համար

Նոր Զելանդիայի կառավարությունն Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ գործողության ֆոնին 35 տոկոսի չափով տուրքեր կսահմանի Ռուսաստանից բոլոր ապրանքների ներմուծման համար: Այդ մասին ասվում է ԱԳ նախարարության ղեկավար Նանայա Մահուտայի եւ առեւտրի նախարարության ղեկավար Դեմիեն Օ՛Կոննորի համատեղ հայտարարության մեջ:

«Կառավարությունը հայտարարել է, որ 35 տոկոսի չափով տուրքեր կսահմանի Ռուսաստանից ամբողջ ներմուծման համար եւ առկա արտահանական արգելքները կտարածի այն ապրանքների վրա, որոնք սերտորեն կապված են Ռուսաստանի արդյունաբերության ռազմավարական ճյուղերի հետ»,-ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է երկրի կառավարության կայքում:

Մասնավորապես, փաստաթղթի համաձայն, Նոր Զելանդիայի իշխանություններն արգելք կսահմանեն տեղեկատվա-հաղորդակցական տեխնոլոգիաների համար սարքավորումների եւ շարժիչների արտահանման վրա: Փաստաթղթում նշվում է, որ այսօրվա դրությամբ սա Նոր Զելանդիայի «ամենանշանակալի տնտեսական պատասխանն է Ռուսաստանի ռազմական գործողությանը: Որոշումն ուժի մեջ կմտնի ապրիլի 25-ից այն բանից հետո, երբ կնախապատրաստվեն համապատասխան որոշումները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս