
Փարիզի Օլիմպիական խաղերում կկրճատվեն ծանրամարտի քաշային կարգերը

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործկոմը կրճատել է 2024թ. Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարում գործող քաշային կարգերի քանակը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Տղամարդկանց և կանանց պայքարին կմասնակցեն հինգական քաշային կարգեր ներկայացնող մարզիկներ և մարզուհիներ: Տղամարդիկ ՝ 61 կգ, 73 կգ, 89 կգ, 102 կգ և գերծանրքաշ ՝ + 102 կգ:
Կանայք ՝ 49 կգ, 59 կգ, 71 կգ, 81 կգ և գերծանրքաշ ՝ + 81 կգ: Տոկիոյի խաղերում հանդես են եկել յոթ քաշային կարգերի ներկայացուցիչներ: Վերջին Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը (109կգ) դարձավ արծաթե մեդալակիր:
Փարիզի օլիմպիական խաղերը տեղի կունենան 2024թ. հուլիսի 26-ից` օգոստոսի 11-ը։