Նվազագույն աշխատավարձը 17% բարձրացնելու մասին նախագիծը Կառավարությունը մերժեց։
Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը հայտարարել է, որ ՌԴ-ի կազմ մտնելու շուրջ հանրաքվե անցկացնելու որոշումը պաշտպանել են ռուսաստանցի առաջատար քաղաքական գործիչները։
ՀՀ Երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ, Սերժ Սարգսյանը մասնակցելու է այսօր Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին. այս տեղեկությունը լրագրողների հետ հանդիպմանն ժամանակ հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Ընդդիմությունն առաջարկում է բարձրացնել նվազագույն աշխատավարձը:
Փենյանը միջուկային զենք կկիրառի, եթե Հարավային Կորեան «գնա ռազմական առճակատման»: Այդ մասին, ինչպես հաղորդում է հյուսիսկորեական Կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿՀԳ), հայտարարել է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կորեայի աշխատանքային կուսակցության կենտկոմի բաժնի փոխղեկավար Կիմ Յո Չժոնը։
Արմեն Աշոտյանը՝ Արցախի անվտանգությանն ու ամբողջականությանը սպառնացող վտանգների մասին. ՈւՂԻՂ
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ապրիլի 5-6-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում:
ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը՝ հայ-լեհական հարաբերությունների և ուկրաինական պատերազմի մասին. ՈՒՂԻՂ։
Ուկրաինացի փախստականների թիվը, որոնք Լեհաստան են ժամանել Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության սկսվելու պահից, գերազանցել է 2,5 միլիոնը: Ապրիլի 5-ին այս տվյալները բերված են Twitter-ում հանրապետության սահմանապահ պահապանության ծառայության էջում։
Ո՞ւմ և ինչի՞ են սպասում, հայտնի չէ
ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈւՂԻՂ։
168.am-ի հետ զրույցում Ստեփանակերտի շուկայի աշխատակից Սիլվա Դանիելյանը, ով ներկա է գտնվել այդ զրույցին, ասաց՝ շատ թեժ է անցել իրենց հանդիպումը Էդմոն Մարուքյանի հետ:
ԱԺ «Հայաստան» խմբակցության մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը երթով կշարժվի դեպի Աատության հրապարակ։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է 2020 և 2021թթ․ գերեվարված հայ զինծառայողների ազգականներին․ ներկա են եղել և՛ անհետ կորածների, և՛ Ադրբեջանում երկարատև ազատազրկման դատապարտված զինծառայողների ազգականներ։
Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Չոն Իյ Յոնն ապրիլի 7-ին կմասնակցի ՆԱՏՕ-ի երկրների եւ դաշինքի գործընկերների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպմանը:
Սահմանադրական դատարանը (ՍԴ), հակառակ բաց ու հրապարակային աշխատելու իր խոստումներին, շարունակում է յոթ դռների հետևում բոլորից թաքուն ու բոլորին անհասկանալի որոշումներ կայացնել։
Հայաստանում ապրիլի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 594 դեպք, որից 410 հազար 229-ը`առողջացած, 8619-ը` մահվան ելքով:
Ապրիլի 5-ին, տեղական ժամանակով ժամը 10:43-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06:43-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.15⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 15 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը պլանավորում է կատարելագործված տասը Switchblade կամիկաձե-դրոն գնել, իսկ այնուհետեւ մատակարարել Ուկրաինային. դրանք կարող են ոչնչացնել հակառակորդի տանկերն ու հրետանին: Այդ մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրների:
Ամերիկացի օրենսդիրները երկրի նախագահ Ջո Բայդենից պահանջում են ընդլայնել ռազմական օգնության մատակարարումներն Ուկրաինային: Ապրիլի 4-ին այդ մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների ղեկավարին հղված նամակը:
ԱՄՆ Կոնգրեսականներ Քերոլին Մալոնին և Գուս Բիլիրակիսը Կոնգրեսում ներկայացրել են Հայոց ցեղասպանության ուսուցման վերաբերյալ երկկուսակցական օրինագիծ՝ հաշվի առնելով Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը ԱՄՆ Կոնգրեսի և նախագահի կողմից։
Մեր հասարակությունը քաղաքական չէ: Չափից ավելի շատ քաղաքականացված է, բայց քաղաքական չէ: Եվ սա մեծ խնդիր է, որն իր հետևից բազում այլ խնդիրներ է բերում: Վերցնենք, օրինակ, այսօրվա հանրահավաքը: Մարդկանց մոտ հիմնական մեկ հարց կա` ի՞նչ է անելու ընդդիմությունը: Ընդ որում, այդ հարցն իր մեջ պարունակում է մի շարք ուրիշ` մեծամասամբ հոռետեսական ենթահարցեր. նորից սաղ քաղաքով պիտի քայլե՞նք, հավաքվելու ենք ելույթներ լսենք ու ցրվենք տներո՞վ և այլն, և այլն: Լավ չի այս ամենը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարի կողմից հաստատված 2022 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ երկրի ցամաքային զորքերի հրթիռային և հրետանային ստորաբաժանումները կատարել են համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից կրակելու առաջադրանքներ։
Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 5-ին ժամը 03:00-ից դադարեցվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի մի շարք փողոցների գազամատակարարումը:
Ապրիլի 6-ին՝ ժամը 10:00-ին, Արագածոտնի մարզի Լեռնարոտ համայնքում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժանք:
Յոթի խմբի (G7) երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն ապրիլի 7-ին բանակցություններ կվարեն Բրյուսելում:
Դեկտեմբերի ընտրություններում Մեծամորի համայնքապետ ընտրված ՔՊ-ական Վահրամ Խաչատրյանը որոշել է բյուջեի հաշվին շքեղ ծառայողական մեքենա ձեռք բերել։ Խոսքը մոտ 32 մլն դրամ արժողությամբ Toyota Prado ամենագնացի մասին է։ Դրա համար մրցույթ է հայտարարվել, որտեղ այնպիսի պարամետրեր են նշել, որոնցով հնարավոր չէ ավելի էժան ու ցածր դասի մեքենա ձեռք բերել։
Ի՞նչ իրավիճակ է Արցախում այսօր, ի՞նչ մարտահրավերների առաջ են կանգնած արցախցիները, ինչպե՞ս են գնահատում Փաշինյանի՝ կառավարության վերջին նիստում հնչեցրած հայտարարությունները: Վերջապես, ինչո՞ւ է այս ճակատագրական պահին Արցախի նախագահը այցելել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ ԱՀ ԱԺ «Արդարություն» խմμակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանից.
Արցախից լուրեր ենք ստանում, որ վիճակը բարդանում է, մի կողմից ռուս խաղաղապահներին դեռ չի հաջողվել թշնամուն վերադարձնել ելման դիրքեր, հակառակը` տարբեր ուղղություններով թշնամին դանդաղ առաջ է շարժվում եւ նոր դիրքեր զբաղեցնում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը: