Բաժիններ՝

Գայա Արզումանյանն Արցախին նվիրված նոր երգ է հրապարակել

Երգչուհի Գայա Արզումանյանը երաժշտասերների դատին է հանձնել «Կարոտում եմ քեզ, Արցախ» երգը, որի տեսահոլովակն արդեն համացանցում է:

Հոլովակին կից գրառման մեջ Արզումանյանը նշել է. «Արցախս վիրավոր է, որդեկորույս ու թևաթափ: Սիրտս արյունաքամ է, ոտքերս տկար… Երկու տարի ուժ չգտա իմ մեջ հոգուս բողոքն ու կանչն արտահայտելու, բայց այլևս անհնար է. ուզում եմ ճչա՛լ, ուզում եմ կանչե՛լ, ուզում եմ գրկե՛լ Քեզ՝ իմ Արցախ»:

Մտահղացման հեղինակն ու պրոդյուսերն Արայիկ Գաբաջյանն է, երաժշտության հեղինակն Աննա Հովներն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը, գործիքավորումն իրականացրել է Էդգար Ալեքսանյանը, տեսահոլովակի ռեժիսորը Նարեկ Քթոյանն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս