Բաժիններ՝

Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 76, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 2 անձ

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մարտի 28-ից ապրիլի 4-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4690 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 55 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 76, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 2 անձ։ 31 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 25-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 7-ը՝ առանց համարանիշերի։ Բացի այդ, 39 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս