Բաժիններ՝

Իսկապես, շատ կարևոր էր այս հաղթանակը․ Հենրիխ Մխիթարյան

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է 1։0 հաշվով հաղթանակը «Սամպդորիայի» նկատմամբ Իտալիայի առաջնության 31-րդ տուրի արտագնա խաղում։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հաղթել էր հայ ֆուտբոլիստի գոլի շնորհիվ։

«Սիրում եմ խաղալ եւ գոլ խփել այս ստադիոնում։ Այստեղ մթնոլորտը միշտ գերազանց է։ Իսկապես, շատ կարեւոր էր այս հաղթանակը։ Ստիպված էինք շատ պաշտպանվել, բայց մենք կարողացանք հասնել մեր նպատակին։

Պետք է նաեւ թիմակիցներիս շնորհակալություն հայտնեմ՝ նրանց դրսեւորած վճռականության համար»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը։

«Ռոման» 54 միավորով 5-րդն է եւ 2 միավոր առաջ է 6-րդ տեղում գտնվող «Լացիոյից»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930