«Հանրահավաքին գնալու եմ բացառապես իմ ու երկրիս համար». Վլադիմիր Մարտիրոսյան

«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«1. Հանրահավաքին գնալու եմ, որովհետև որպես քաղաքացի իմ պրոտեստը հրապարակային հայտնելն իմ իրավունքն ու պատասխանատվությունն է երկրիս հանդեպ:

2. Որևէ ելույթ չեմ լսելու, որովհետև և որպես քաղաքացի, և որպես մասնագետ ինձ բեմից ավելին ասել չեն կարող, քան ես գիտեմ:

3.Մեծ ուշադրությամբ սպասելու եմ հանրահավաքի ավարտական մասին, որ հասկանամ հավաքական պրոտեստի մեջ անձամբ իմ անելիքը:

4. Պրոտեստանտ հանրույթների իբր սակավության, նրանց լոյալության հիմնավորումներ և այդ հիմքով գալչկա միտինգ անելու և ձախողման որևէ մեղսագրումներ հետագայում չեմ ընդունելու, քանի որ որպես մասնագետ բազմիցս նշել եմ մոբիլիզացիաների ձախողման հիմքերը:

P.S. Գնալու եմ բացառապես իմ ու երկրիս համար: Չգնալ չեմ կարող»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930