Բնակարանային գողության կասկածանքով երեք երիտասարդ են բերման ենթարկվել
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները մարտի 30-ին, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով, Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 22, 27 և 23 տարեկան երեք երիտասարդի, որոնք տվել են խոստովանական բացատրություն, որ 2021 թ. նոյեմբերին Ամառանոցային 1-ին տարածքի երկու տնից գողություն են արել: Պարզվել է, որ նրանք կատարել են նմանատիպ այլ գողություններ ևս:
Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրանք 2021 թ. նոյեմբերին Ամառանոցային 1-ին տարածքի մի տնից գողացել են էլեկտրական զոդիչ:
Գողության մասին նախկինում չի հայտնվել:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մյուս հանցադրվագներով տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: