Բաժիններ՝

Լավրովը Աֆղանստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարի հետ քննարկել է երկկողմ փոխգործակցությունը

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ Աֆղանստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ամիր Խան Մութաքին քննարկել են երկկողմ փոխգործակցության հարցերը, երկրի կարգավորումն ու վերականգնումը: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Հանդիպումը կայացել է մարտի 31-ին՝ Աֆղանստանի հարեւան երկրների նախարարական երրրորդ խորհրդաժողովի շրջանակներում: «Զրույցի ընթացքում Աֆղանստանի դե-ֆակտո նոր իշխանությունների հետ քննարկվել են գործնական երկկողմ փոխգործակցության հրատապ հարցեր, ինչպես նաեւ Աֆղանստանում իրադրության կարգավորման հեռանկարներն ու հումանիտար աջակցության պրոբլեմատիկան եւ հակամարտությունից հետո այս երկրի վերականգնումը»,-ասվում է հայտարարության մեջ:

2021 թվականի օգոստոսին թալիբներն ակտիվացրեցին հարձակումը Աֆղանստանի կառավարական ուժերի վրա: Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հսկողության տակ առել նախագահական պալատը: Օգոստոսի լույս 16-ի գիշերը հայտարարել են, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել է:

Օգոստոսի վերջին երկու շաբաթում Քաբուլի միակ օդանավակայանից, որը գտնվում էր ԱՄՆ-ի զինվորականների պահպանության ներքո, իրականացվել է օտարերկրացի աշխատակիցների եւ օտարերկրյա ներկայացուցչություններում աշխատող աֆղանցիների տարհանումը: Լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում:

Սեպտեմբերի սկզբին հայտարարվել է Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը: Այն գլխավորել է Մոհամադ Հասան Ախունդը, որը պատասխանատու է «Թալիբան»-ի առաջին կառավարման ժամանակ արտաքին քաղաքականության համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս